ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ (COVID-19)

Download

ՆԱԽԱԲԱՆ

Ինչպես կյանքում մի շարք երևույթներ, եկամտաբեր ներդրումները նույնպես չունեն հաջողության բանաձև։ Եթե Դուք լինեիք առաջին ներդրողներց «ՄաքԴոնալդս»-ում և ձեռք բերեիք բաժնետոմս, ապա հիմա կլինեիք հարուստ: Եթե դուք լինեիք պարտատեր, ապա բավականին գումար կվաստակեիք պարտքի գումարի վերադարձից: Մյուս կողմից, եթե Դուք մասնակցություն ունեք այն բիզնեսում, որը ձախողվում է, ապա անվնաս դուրս գալու Ձեր լավագույն հնարավորությունը պարտատեր լինելն է, այլ ոչ թե՝ բաժնետեր:

Այս ամենը ավելի է բարդանում այն դիտարկմամբ, որը հանրաճանաչ ներդրող Բենջամին Գրեհեմն արել է իր «Ակտիվների վերլուծություն» աշխատությունում: Մասնավորապես՝ «Այն գործող բիզնեսում, որտեղ պարտք գոյություն չունի՝ կապիտալը չի կարող ավելի մեծ ռիսկ առաջացնել, քան նույն բիզնեսում պարտքի ներդրումը, քանի որ երկու դեպքում էլ անձը կապիտալիզացիայի կառուցվածքում հերթի մեջ կլինի առաջինը»[1]։

Կորոնավիրուսի («COVID-19») տարածումը ամբողջ աշխարհում զարգանում է արագորեն՝ ապագայի մասին անորոշության մեջ թողնելով շատ փոքր ու միջին ձեռնարկատիրությունների («ՓՄՁ») սեփականատերերի։

Երբ համաճարակը (կորոնավիրուսը) հասել է Հայաստանի Հանրապետություն, Կառավարությունն իր ներդրումն է ունենում՝ աջակցության ձեռք  մեկնելով բիզնես միջավայրի այն մասնակիցներին, ովքեր պատրաստ են կրելու հետագա ռիսկեր՝ օգտվելով Կառավարության կողմից մշակված աջակցության ծրագրից։

Հասկանում ենք՝ այս տարին դժվար է ՓՄՁ-ների համար վերջին մի քանի իրադարձությունների հետևանքով, որոնք հանգեցրել են տնտեսական և անձնական մարտահրավերների:

Դժբախտաբար, այդ մտահոգությունները կարծես արդարացված են: Այնուամենայնիվ, կան որոշ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել Ձեր բիզնեսը պահպանելու համար՝ միաժամանակ պաշտպանելով Ձեր աշխատողներին և հաճախորդներին։

2020 թվականի մարտի 26-ին ՀՀ կառավարությունը («Կառավարություն») սահմանեց նպատակային միջոցառումների փաթեթ` աջակցելու ՓՄՁ-ներին COVID-19-ի հետևանքով առաջացած խեղումների այս ժամանակահատվածում (այսուհետ` «Աջակցության Փաթեթ»): Այս փաթեթը պետք է կիրառվի բավականին շտապ և ներառի տնտեսական խթանման միջոցառումներ:

Ձեզ համար մեր թիմն ամփոփել է Կառավարության կողմից մշակված Աջակցության փաթեթը, որը մենք կցանկանայինք ներկայացնել Ձեր ուշադրությանը։

Հուսով ենք՝ այս հնարավորությունը հրաշալի սկիզբ կլինի այն ՓՄՁ սեփականատերերի համար, ովքեր մտահոգված են և վստահ չեն, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկեն։

Գործնական որոշ քայլել, որոնց խորհուրդ ենք տալիս հետևել՝

  • ուշադիր ընթերցեք վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը եւ համոզվեք, որ ձեր բիզնեսը համապատասխանում է աջակցության ֆինանսավորման պայմաններին,
  • կապ հաստատեք ծրագիրը հայտարարած հաստատության տեղական գրասենյակի հետ եւ քննարկեք աջակցություն ստանալու հնարավորությունը,
  • նախապատրաստեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի համապատասխան հաստատությունը հնարավորություն ունենա արագ վերանայելու դրանք եւ գնահատելու ձեր բիզնեսի եւ հնարավոր օժանդակության եղանակները:

 

ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ

 

Սույն Աջակցության Փաթեթի հիմնական նպատակը ստորև ներկայացված հատկանիշներն ունեցող ՓՄՁ-ների ռիսկերը նվազեցումն է։

 

Շահառուներ

Տնտեսվարող սուբյեկտները, այն է՝ բոլոր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք գրանցված եւ փաստացի գործունեություն են իրականացնում ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում եւ ապահովում են ստորեւ թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը.

Տնտեսվարող սուբյեկտի գործունեության հիմանական ուղղություններն են՝

  • Մշակող արդյունաբերություն,
  • Կացության եւ հանրային սննդի կազմակերպում,
  • Փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն,
  • Ներգնա տուրիզմի կազմակերպում,
  • Սպասարկման այլ ծառայություններ,
  • Առողջապահություն։

 

Նախապայմաններ

  1. 2019 թվականի ընթացքում շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500 մլն ՀՀ դրամ,
  2. 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից,
  3. 2019 թվականի ընթացքում չի ունեցել ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություններ և ժամանակին է հանձնել ՊԵԿ բոլոր հարկային հաշվետվությունները,
  4. Ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները։

 

Օժանդակություն/Վարկեր

ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները հանդես կգան որպես վարկային գործակալներ։ Ներդրողների աջակցության կենտրոնը (այսուհետ՝ «ՆԱԿ») վերոնշյալ գործակալներին կվճարի վարկի սպասարկման վճար։

Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետեւյալ ծախսերի իրականացման նպատակով.

  • աշխատակիցներին աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ (յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 300,000.00 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար),
  • հարկերի կամ պետական այլ տուրքերի վճարում,
  • հումքի գնում եւ ներմուծում, պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում՝ նույն տնտեսվարողի արտադրական նպատակներով,
  • հանրային ծառայությունների դիմաց վճարումներ, առավելագույնը երեք ամսվա համար.
  • վարձավճարներ:

 

Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

Արժույթ

ՀՀ դրամ*

*Համաֆինանսավորման դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող վարկի մի մասը կարող է լինել արտարժույթով։

 

Ժամկետներ

Մինչև 36 ամիս*։

 *Առաջին 6 ամսվա ընթացքում վարկի մարում չի իրականացվելու։

 

Տրամադրման ենթակա վարկի ընդհանուր չափը

Մինչև 50 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի ընթացքում շրջանառության 10%-ը։

 

Վարկի միջոցների օգտագործման կարգը

Միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում։

 

 

Գործնական քայլեր, որոնք պետք է կատարվեն.

Վարկ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտը պետք է ՆԱԿ՝ ներկայացնելով սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն (ՆԱԿ-ի չափանիշներին համապատասխանելը պարտադիր է)։ Հաստատումից հետո ՆԱԿ-ի և բանկի միջև կկնքվի պայմանագիր։

Տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն հետևյալ կերպ.

 

1-ին տարի

0%

2-րդ տարի

0%

3-րդ տարի

12%

 

ՆԱԿ-ն իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում՝ ստանալով տեղեկատվություն ՊԵԿ-ից, տնտեսվարողից եւ բանկից։ Ստացված տեղեկությունների հիման վրա ՆԱԿ-ը կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ մարել վարկը։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

 

Մեր թիմը պատրաստ է օգնել և պատրաստել պահանջվող և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ստանալու համար Կառավարության Աջակցության փաթեթը։

 

[1] Benjamin Graham. "Security Analysis, Sixth Edition." McGraw-Hill Education, 2008.