ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Download

Ներածություն

2021 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և                   ամբողջությամբ ընդունեց իրավակարգավորումների նոր փաթեթ (այսուհետ՝ «Օրենք»[1]), որով երաշխավորության ինստիտուտում սահմանվում են սկզբունքային փոփոխություններ, մասնավորապես, նոր իրավակարգավորումների համաձայն՝ ֆիզիկական անձ երաշխավորը պարտապանի պարտավորության համար պարտատիրոջ առջև այսուհետ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, սահմանվում են այն պայմանները, որոնք սպառելուց հետո միայն պարտատերը կարող է պահանջ ներկայացնել երաշխավորի դեմ, ինչպես նաև նախատեսվում են երաշխավորի կողմից երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների հիման վրա հետագայում առաջացող անբարենպաստ իրավական հետևանքների կանխմանն ուղղված մեխանիզմներ: Հիշեցնենք, որ նախկինում երաշխավորների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք կարգավորումներ[2] արդեն մշակվել էին, որոնց պետք է պատշաճ հետևեն ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և իրենց ներքին ընթացակարգերը համաձայնեցնեն այդ կանոնակարգերին։

Ուստի, հաշվի առնելով երաշխավորության՝ որպես պարտավորությունների  կատարման ապահովման միջոցի, գործնական լայն կիրառումը և կարևորելով հանրության տեղեկացվածությունը՝ սույն ակնարկում փորձել ենք առավել համակարգված ներկայացնել Օրենքում տեղ գտած փոփոխությունները։

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ[3]

Հաճախ երաշխավորության պայմանագրով երաշխավորները ինչպես վարկառուի հիմնական պարտավորության, այնպես էլ ապագայում ծագող պարտավորությունների կատարման ապահովման համար են տրամադրում երաշխավորություն։ Այսինքն, երաշխավորը նախապես պայմանագրով համաձայնություն է տալիս մի պարտավորության, որն, ըստ էության, պայմանագրի կնքման պահին կանխատեսելի և հաշվարկելի չէ, ինչի արդյունքում հետագայում ունենում է ֆինանսական խնդիրներ։   Նոր կարգավորմամբ վերոգրյալ հարցին տրվում է հետևյալ իմպերատիվ լուծումը՝ ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորٳթյան պայմանագրում այսուհետ պարտադիր նշվելու են երաշխավորٳթյան առավելագٳյն գٳմարային չափը` թվային արտահայտٳթյամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվում է երաշխավորությունը։ Այս փոփոխության հիմնական նպատակն է երաշխավորին ընձեռել կանխատեսելիություն ապագայում ծագող պարտավորության, ներառյալ՝ հաշվեգրվելիք տույժերի և/կամ տուգանքների մասով, ինչպես նաև վերջինիս տրամադրել ապահովվածություն, որ պայմանագրում նշված գումարի չափից ավելի պահանջ վերջինիս չի կարող ներկայացվել։

Էական փոփոխություն է կատարվել երաշխավորի պատասխանատվության տեսակի առնչությամբ՝ նախկինում գործող համապարտ պատասխանատվության (եթե                                         սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով) փոխարեն վերջինս այսուհետ կրելու է սուբսիդիար պատասխանատվություն։ Առավել հստակ պատկերացնելու վերը նշված փոփոխության բնույթը հարկ ենք համարում անդրադառնալ «սուբսիդիար պատասխանատվություն» եզրույթի մեկնաբանմանը։            Սուբսիդիար պատասխանատվություն նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջև իր պարտականությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը չի բավարարել պարտատիրոջ պահանջը և սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները: Այլ կերպ ասած, պարտապանի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերը, օրինակ՝ բանկը, պահանջը պետք է նախ ներկայացնի հիմնական պարտապանին, իրացնի գրավի առարկան և/կամ բավարարում ստանա այլ առկա ապահովման միջոցներից, համապատասխան միջոցները չբավարարելու դեպքում նոր միայն պահանջ ներկայացնի երաշխավորի նկատմամբ։ Հարց է առաջանում՝ իսկ ինչպես է որոշվելու, թե որ դեպքերում են սպառված համարվում «պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները»։ Այս հարցը, նույնպես, չի թողնվել ֆինանսաբանկային համակարգի մասնակիցների հայեցողությանը, և օրենսդրի կողմից հստակ սահմանվել են, որ պարտատիրոջ պահանջի բավարարման հնարավոր միջոցները սպառված են համարվում հետևյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում՝

  • պարտապանը ճանաչվել է սնանկ,
  • առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ,
  • պարտապանի գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ պարտապանի պարտավորությունների կատարման համար:

Հարկ ենք համարում նշել, որ սուբսիդիար պատասխանատվության իմպերատիվ սահմանմանը զուգահեռ նոր իրավակարգավորմամբ սպառիչ թվարկվում են նաև այն դեպքերը, թե երբ են երաշխավորները կրելու համապարտ պատասխանատվություն։ Այսպես՝ ֆիզիկական անձ երաշխավորը կրում է սուբսիդիար պատասխանատվٳթյٳն, բացառությամբ՝ եթե համապարտ պատասխանատվություն կրելը նախատեսված է պայմանագրով և ﬕաժամանակ առկա է հետևյալ պայմաններից առնվազն ﬔկը.

  • երաշխավորն ٳ պարտապանը հանդիսանٳմ են նույն ընտանիքի անդաﬓեր (ծնող, զավակ, ամուսին),
  • երաշխավորը հանդիսանٳմ է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարﬓի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից,
  • երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն,
  • երաշխավորն ٳ պարտապանն ٳնեն համատեղ գործٳնեٳթյան պայմանագիր և երաշխավորٳթյամբ ստացվող ﬕջոցներն ٳղղված են այդ համատեղ գործունեٳթյանը։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորին, ապա վերջիններս կրում են սուբսիդիար պատասխանատվություն, եթե համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։

Գործնականում լինում են դեպքեր, երբ նույն պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երաշխավորություն են ստանձնում մեկից ավելի անձինք։ Ինչպե՞ս է լուծվելու պատասխանատվության հարցը համատեղ երաշխավորության դեպքում։ Հիշեցնենք, որ նախկին իրավակարգավորմամբ համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև համապարտ պատասխանատվություն էին կրում, եթե այլ բան նախատեսված չէր երաշխավորության պայմանագրով: Մինչդեռ, նոր իրավակարգավորումների լույսի ներքո, մեկից ավելի անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելիս պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում պարտատերն իրավունք ունի ամբողջ ծավալով կամ մասամբ իր պահանջը ներկայացնել ինչպես բոլոր երաշխավորներին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին իր նախընտրած հերթականությամբ։ Սակայն, եթե առկա են լինում միաժամանակ համապարտ և սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավորներ, ապա այդ դեպքում պարտատերը պարտավոր է առաջին հերթին պահանջ ներկայացնել պարտապանի առջև համապարտ, իսկ հետո` սուբսիդիար պատասխանատավություն կրող երաշխավորներին:

Անդրադառնալով երաշխավորի պատասխանատվության ծավալին և չափին՝ կարևոր ենք համարում նշել, որ երաշխավորը  պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ուստի, պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով նվազելու կամ աճելը դադարելու դեպքում, երաշխավորի  պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում կամ դադարում է աճել։ Այսինքն, երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի վատթար պայմաններով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը: Ավելին, նոր իրավակարգավորմամբ, բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների վրա լրացուցիչ պարտականություն է սահմանվում պահանջելու երաշխավորի համաձայնությունը յուրաքանչյուր անգամ, երբ կատարվում է վերջինիս պատասխանատվությունը մեծացնող կամ իր համար այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող փոփոխություն։ Ուստի, վերոգրյալը շատ կարևոր է երաշխավորության պայմանագրերում բացառելու այնպիսի դրույթների ներառումը, որոնցով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը որևէ կերպ փոփոխելուն։ Համապատասխան պայմանագրերի կազմման և/կամ ստորագրման փուլում խորհուրդ է տրվում առավել աչալուրջ գտնվել՝ հաշվի առնելով, որ նման դրույթները և/կամ պայմանները կհամարվեն առ ոչինչ՝ համաձայն նոր իրավակարգավորումների։

Առաջարկված փոփոխությամբ պարտատերը ստանձնում է պարտավորություն երաշխավորին ծանուցելու պարտապանի պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին ոչ ուշ, քան դրա հաջորդ աշխատանքային օրը: Ծանուցելու պարագայում պարտատերը հնարավորություն կունենա երաշխավորից պահանջելու վճարել  երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու հետևանքով առաջացած  տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները և(կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու օրվանից` մինչև երաշխավորին այդ մասին ծանուցում ուղարկելը: Հակառակ պարագայում, պարտատերը իրավունք չի ունենա նման պահանջ ներկայացնելու։ Ընդ որում, երաշխավորը, պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու դեպքում, իրավունք ունի համապատասխան պարտականությունը կատարել պահանջը ներկայացվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ պահանջով պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Ավելին, երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ ներկայացված պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը՝ իր տարբերություն նախկին կարգավորման, որի համաձայն՝ հնարավոր էր այլ բան նախատեսել պայմանագրով։

Պարտապանի կամ երաշխավորի մահվամբ ստեղծված հարաբերությունները կարգավորելու նպատակով գործող կարգավորումները լրացվել են նոր «Պարտապանի կամ երաշխավորի մահը» դրույթով, որի համաձայն՝ երաշխավորի կամ պարտապանի մահվան դեպքում երաշխավորության պայմանագիրը դադարում է, սակայն պարտապանի մահվան դեպքում երաշխավորության պայմանագիրը չի դադարում, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապանի ծնողը, զավակը, ամուսինը։ Եթե պարտապանի ծնող, զավակ կամ ամուսին հանդիսացող երաշխավորին իրավահաջորդության կարգով անցնում է պարտապանի` երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը, այս դեպքում երաշխավորության պայմանագիրը նույնպես դադարում է:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ[4]

Ներկայացված իրավակարգավորումների լույսի ներքո ոչ միայն լրացուցիչ պարտավորություններ են ստանձնելու պարտատերերը, այլ նաև ծանրաբեռնվելու են դատարանները։ Հաշվի առնելով կնքված երաշխավորության պայմանագրերից բխող վեճերի կամ պարտավորությունների կապակցությամբ հարուցվող կատարողական վարույթների հավանական լինելը՝ հարկ ենք համարում ներկայացնել այդ կապակցությամբ երկու սկզբունքային փոփոխություններ:

Այսպես՝ երաշխավորի նկատմամբ հայցապահանջները պետք է ներկայացնել պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ՝ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի։ Նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը վերադարձնում է հայցադիմումը։ Ավելացել է ևս մեկ պահանջ վճռի ձևին և բովանդակությանը, այն է՝ վճռի եզրափակիչ մասը՝ պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում պետք է պարունակի նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին: Ինչպես պահանջի ներկայացման դեպքում (երաշխավորին ներկայացվում է պահանջ հիմնական պարտապանին այն ներկայացնելուց հետո), այնպես էլ սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք, կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո, եթե առկա է հետևալ պայմաններից առնվազն մեկը՝

  • հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ՝ եթե պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք,
  • առկա է հարկադիր կատարողի որոշում՝ կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ,
  • ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար,
  • հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել և վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք,
  • պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգելանք,
  • հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ,
  • սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար։

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  1. Ուսումնասիրել կնքվելիք երաշխավորության պայմանագիրը և վստահանալ, որ այն համապատասխանում է գործող իրավակարգավորումներին:
  2. Ուսումնասիրել արդեն գործող երաշխավորության պայմանագիրը, սույն ակնարկում նշված համապատասխան դեպքերում համապատասխանեցնել պայմանագրի պայմանները նշված իրավակարգավորումների պահանջներին, հակառակ դեպքում՝ երաշխավորության պայմանագիրը կհամարվի անվավեր:
  3. Ուսումնասիրել երաշխավորության պայմանագիրը և վստահանալ, որ վերջինս չի պարունակում այնպիսի դրույթ, որով դուք՝ որպես երաշխավոր, նախապես համաձայնություն եք տալիս ստանձնած պարտավորությունն ապագայում որևէ կերպ փոփոխելուն։
  4. Ուսումնասիրել երաշխավորության պայմանագիրը և վստահանալ, որ այն ներառում է երաշխավորության ժամկետը և առավելագٳյն գٳմարային չափը:
  5. Դիմել ու ստանալ պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Մեր թիմն ունի ֆինանսաբանկային ոլորտում երկար տարիների փորձառություն, այդ թվում՝ պայմանագրային հարաբերությունները հարթելու գործում: Այնպես որ, դիմեք մեզ՝ ստանալու համար պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն ու պաշտպանություն:

 

[1] Օրենքը նշանակում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները

[2] Այդ թվում՝ ՀՀ ԿԲ խորհուրդի ««Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին» որոշումը,

[3] ԿԱՐԵՎՈՐ. Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, որոնք տարածվելու են  այդ կարգավորումներն ուժի մտնելուց հետո առաջացող հարաբերությունների վրա, բացառությամբ պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջի ներկայացման, ինչպես նաև երաշխավորի կողղմից համապատասխան պահանջով պարտականությանն առնչվող և սույն ակնարկում ներկայացված դրույթների, որոնք տարածվում են սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների նկատմամբ` անկախ երաշխավորության պայմանագիրը մինչև սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կնքված լինելու հանգամանքից:

Եթե սույն ակնարկում ներկայացված կարգավորումներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում նշված կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որևէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, այդ թվում` երաշխավորի պատասխանատվությանը վերաբերող մասով, ամբողջությամբ համապատասխանեցվում են նշված կարգավորումների պահանջներին: Սույն մասով նախատեսված դեպքերում երաշխավորության պայմանագրի պայմանները նշված կարգավորումների  պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր:

[4] ԿԱՐԵՎՈՐ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներառված նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ին և կարգավորումները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող վեճերի նկատմամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում ներառված կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ին և այդ կարգավորումների գործողությունը տարածվում է դրանց ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթների վրա։