ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ COVID-19 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

Download

ՆԱԽԱԲԱՆ

Ռուսերեն հայտնի մի ասացվածք կա. «Դժվարութ­յունը միայնակ չի գալիս»: Դժվար է գտնել առավել համապատասխան ասաց­վածք նկարագրելու COVID-19 պանդեմիայի ստեղծած իրավիճակը, երբ գլոբալ տնտեսական ճգնաժամը թակում է մեր դռները: Տեսակետները տարբեր են: Շատերը պնդում են, որ առաջինը հրահրեց երկրորդի առաջացումը, իսկ ոմանք համոզված են, որ դրանք առաջացել են իրարից անկախ: Այնուամենայ­նիվ, ունենք այն, ինչ ունենք: Ներկայիս տնտեսական ճգնաժամն իրավացիո­րեն եզակի է (ի տարբերություն 2008թ. ճգնաժամի), քանի որ առաջացել է ոչ թե որպես հետևանք որևէ տնտեսական կամ ֆինանսական իրադարձության, այլ հետևանք է մի շատ ագրեսիվ վիրուսի[1]:

Հետևաբար, կանխատեսել ապագա զարգացումները և դրանց նախապատրաստվելը դառնում է շատ դժվար: Պարզ է մի բան՝ տնտեսությունն աջակցության կարիք ունի, հետևաբար նաև ձեր բիզնեսը: Սովորական պայմաններում, բիզնեսի գոյատևումը հնարավոր էր ֆինանսավորել բանկերից ստացվող միջոցներով, սակայն, ստեղծված պայմաններում, բանկերը պատրաստ չեն իրենց վրա վերցնել ձեր բիզնեսի գոյատևման բեռը (և դա իրավացիորեն իրենց գործը չէ): Այնուամենայնիվ աջակցության մի շարք գործիքներ են ներդրվել և դեռ կներդրվեն, որպեսզի աջակցեն ձեզ հաղթահարելու այս «կատարյալ փոթորիկը»:

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հայտարարեց տնտեսության մեջ 300 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթի ներարկման մասին, որը պետք է տեղաբաշխվի շատ արագ և պետք է պարունակի տնտեսական խթանման միջոցառումներ: Մենք ամփոփել ենք ՀՀ կառավարության աջակցության փաթեթի նախագիծը և ցանկանում ենք այն ներկայացնել ձեր ուշադրությանը:

Բացի այդ, միջազգային զարգացման կազմակերպությունները նույնպես հաստատել են իրենց հատուկ աջակցության շրջանակները՝ ուղղված օգնության տրամադրմանն այն կազմակերպություններին, որոնք տուժել են համաճարակի ազդեցությունից: Օրինակ՝

  • ՎԶԵԲ-ը հաստատել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի կայունության աջակցման շրջանակ[2], որը պարունակում է տարաբնույթ միջոցառումներ, ներառյալ առևտրի ֆինանսավորման ընդլայնում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական հաստատությունների միջոցով (աջակցություն ՓՄՁ-ներին) կարժաժամկետ (մինչև 2 տարի) շրջանառու միջոցների տրամադրում և այլն:
  • Ասիական զարգացման բանկը նախապատրաստել է 6,5 մլրդ ԱՄՆ դոլարի պատասխան COVID-19 պանդեմիային[3]: Շրջանակն ընդգրկում է6 մլրդ ԱՄՆ դոլար ոչ պետական աջակցության տրամադրում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, ներքին և տարածաշրջանային առևտրին, և COVID-19 պանդեմիայի ուղղակի ազդեցությունը կրած ընկերություններին:

Մենք վստահ ենք, որ դեռևս կլինեն մասնավոր հատվածի աջակցության մեխանիզմներ պարունակող հատուկ ծրագրերի մասին միջազգային զարգացման այլ կազմակերպությունների նոր հայտարարություններ:  

Ստորև ներկայացրել ենք այն գործնական քայլերը, որոնք խորհուրդ ենք տալիս ձեռնարկել.

  • Ուշադիր ընթերցեք վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը և համոզվեք, որ ձեր բիզնեսը համապատասխանում է աջակցության ֆինանսավորման պայմաններին,
  • Կապ հաստատեք ծրագիրը հայտարարած հաստատության տեղական գրասենյակի հետ և քննարկեք աջակցություն ստանալու հնարավորությունը,
  • Նախապատրաստեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի համապատասխան հաստատությունը հնարավորություն ունենա արագ վերանայելու դրանք և գնահատելու ձեր բիզնեսի և հնարավոր օժանդակության եղանակները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ

Աջակցության փաթեթի առաջնային նպատակը  հայաստանյան գործարար համայնքին և գործատուներին հնարավորություն  տալն է հարմարվելու պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական փոփոխություններին:

  • Շահառուներ

Աջակցություն կարող է ստանալ ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը ՀՀ տարածքում առևտրային գործունեություն է ծավալել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ունի բարվոք վարկային և հարկային պատմություն (անցած 365 օրերի ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցել անցած 365 օրերի ընթացքում վճարված պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավելի քան 50 հազար դրամը):

  • Աջակցություն | Մեթոդներ

Յուրաքանչյուր տնտեսավարող կարող է ստանալ կիրառելի օժանդակության ձևերից միայն մեկը, եթե նպատակային (ներկայացված են ստորև) վարկ ստանալու համար դիմում է հայաստանյան առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն.

  • Համաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ,
  • Վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման,
  • Սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
  • Աջակցություն | Վարկեր

Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից միայն մեկի իրականացման նպատակով․

  • տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար,
  • պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ՝ առավելագույնը երեք ամսվա համար,
  • հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի ՀՀ-ում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ,
  • նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,
  • հանրային ծառայությունների վճարումներ. էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար,
  • ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից սննդի և դեղերի ներմուծում, պայմանով, որ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում:

Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին

 

Արժույթ

ՀՀ դրամ*

* համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով:

Ժամկետ

Մինչև 24 ամիս

Մեկ տնտեսավարողին տրամադրվելիք աջակցության առավելագույն գումարը

Մինչև 500 մլն. ՀՀ դրամ,

Մինչև 250 մլն. ՀՀ դրամ դրամ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դեպքում,

 

վարկային միջոցների օգտագործման կարգը

միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով

առավելագույն փաստացի տոկոսադրույքը

0% - 6 % տարեկան

 

  • Աջակցություն | Սահմանափակումներ

Վարկի նպատակ

Համաֆինանսավորման չափը

Վերաֆինանսավորման չափը

Սուբսիդավորման չափը

աշխատակիցների

50%

100%

ամբողջությամբ*

հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների

50%

100%

ամբողջությամբ*

հումքի

40%

50%

6%**

սարքավորումների

25%

50%

5%**

կոմունալ վճարների

45%

90%

10%*

սննդի

30%

50%

8%**

 

*պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն փաստացի %-ը կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:

**պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն փաստացի %-ը կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%:

 

[1] Չնայած, շատերը պնդում են (իրավացիորեն), որ տնտեսական ճգնաժամի առաջացումը «սպասված» երևույթ էր վերջին 2 տարիների ընթացքում, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում անընդմեջ համաշխարհային տնտեսությունը չէր բախվել ցնցումների, հետևապես ինչ-որ բան պետք է տեղի ունենար:

[2] https://www.ebrd.com/what-we-do/coronavirus

 

[3] https://www.adb.org/news/adb-announces-6-5-billion-initial-response-covid-19-pandemic