Training for “Card AgroCredit” CJSC

English below
Անցյալ շաբաթ մեր կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը, ինչպես նաև մեր ավագ իրավախորհրդատու Լենա Միտիչյանը «Քարդ Ագրոկրեդիտ›› ընկերության աշխատակիցների համար անցկացրել են սեմինար` ‹‹Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը›› թեմայով: Սեմինարի ընթացքում խոսնակները ներկայացրել են 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգիրքում տեղ գտած փոփոխությունները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև իրավաբանական անձանց համար:
Ի թիվս այլ հարցերի, սեմինարի ընթացքում Լենա Միտիչյանը ներկայացրեց իրավաբանական անձանց պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև տեսակները ու հիմքերը, իսկ Վարուժան Ավետիքյանը խոսեց կանխարգելիչ միջոցներից, որոնք կօգնեն իրավաբանական անձանց արդյունավետորեն պաշտպանվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Նա ընդգծեց կանխարգելիչ քայլերի ձեռնարկման կարևորությունը, որոնցից են` աշխատակիցների մոնիթորինգը, հատուկ կարգապահական կանոների ներդնումն ու աուդիտի իրականացումը:
Սեմինարը լի էր ակտիվ հարցերով և քննարկումներով, որոնց ընթացքում մեր խոսնակները մասնակիցների հետ կիսեցին իրենց տարիների կուտակած փորձը և գիտելիքները: ‹‹ԹիՔեյ ընդ Փարթներս›› իրավաբանական ընկերությունը ողջունում է իր հաճախորդների ձգտումը իրազեկված և պաշտպանված լինելուն:
Last week, our Managing Partner, Varoujan Avedikian, and Senior Associate, Lena Mitichyan, were invited by “Card Agrocredit” CJSC as keynote speakers on the topic of “Criminal Liability of Legal Entities". During the seminar, the speakers presented the new amendments in the new Criminal Code, according to which legal entities, may also be subject to criminal liability.
Lena Mitichyan talked about the legal entities’ liability framework, as well as the types and grounds. As for Varoujan Avedikian, he presented the preventive measures that may help legal entities avoid criminal liability. He emphasized the importance of taking preventive measures in advance, such as monitoring the employees, enforcing special disciplinary rules, and implementing audits.
The seminar was very interactive with many insightful questions and discussions. “TK & Partners” encourages companies to take such initiatives to be informed and protected.