«Տարվա գործարք»

Բանկային բիզնեսը մարդկության հնարած ամենահին բիզնեսներից մեկն է: Մարդը միշտ էլ կարիք է ունեցել խնայելու և ֆինանսավորվելու: Աշխարհը շատ բանկեր է տեսել ու դեռ կտեսնի, բայց գոյատևում են նրանք, ովքեր կարողանում են չնայած իրենց մեծությանն ու կայացվածությանը արարել ու ստեղծագործել: Ովքեր նորարար են: Հենց այդպիսինն է Արդշինբանկը: Կապիտալի միջազգային շուկայում 300 միլիոն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը դա է գալիս ապացուցելու: Այն ոչ միայն ցայսօր եվրոբոնդերի հայկական ամենամեծ թողարկումն է (մասնավոր), այլ նաև նորարարական է իր բնույթով: Մենք ոչ միայն հպարտ ենք, որ աջակցել ենք Արդշինբանկին այս թողարկումն իրականացնելու հարցում, այլև մեծ պատիվ ենք զգում, որ աշխատել ենք բանկի ստեղծագործող, ջանասեր, արհեստավարժ ու խիզախ թիմի հետ: #makingthingshappen #yoursupportteam #armenianeurobonds

Ավելին՝ հղումով։