Հաճախորդի շաբաթական ահազանգ # 9

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Արտակարդ դրության ժամանակ անձի ազատությունը կարող է սահմանափակվել

Վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բանավոր կարգադրությամբ: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

Աշխատանքային պարտականությունները կարող են կատարվել հեռավար եղանակով

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանվել է հեռավար եղանակով աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարման հնարավորությունը: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քննելու է աշխատանքային օրենսդրության խախտումները

Արտակարգ բնույթ կրող հանգամանքների պայմաններում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրականացնելու է աշխատանքային օրենսդրության պետական վերահսկողություն, քննելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, նշանակելու է վարչական տույժեր: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների ութերորդ փաթեթի փոփոխություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականցվող ութերորդ միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարության կողմից տրամադրվում է մեկանգամյա աջակցություն տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։

Ութերորդ փաթեթում կատարված փոփոխությունների արդյունքում, այսուհետ աջակցության շահառու կհանիդսանան նաև տուժած ոլորտների քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատողները։ Ընդ որում, փաթեթում կատարված փոփոխություններով ավելացվել են այն տուժած ոլորտների շրջանակը, որում գործունեություն ծավալող վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ աջակցություն։

Այդ ցանկին են ավելացվել հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրությունների ոլորտները, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման,օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեություննների ոլորտները, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթի, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեության ոլորտները, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցման պոլիգրաֆիական գործունեության (տպագրության ծառայություն) ոլորտները։ Ավելին՝ փաթեթի շրջանակում աջակցության ոչ ենթակա ոլորտներց հանվել է համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության ոլորտը։

Ավելին՝ հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների երկրորդ փաթեթի փոփոխություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականցվող երկրորդ միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության շրջանակնում կատարվել են վարկի գումարի, վարկի մարման, ժամկետի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետի և վարկի/լիզինիգի տրամադրման պայմանների մի շարք փոփոխություններ։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում

Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 5.0%: Այս քայլը մաս է ներկայիս ճգնաժամային իրավիճակում Կենտրոնական բանկի՝ ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ կտրվածքով դրամավարկային պայմանների խթանման քաղաքականության։ Համապատասխան որոշումը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվել է սույն թվականի ապրիլի 28-ի նիստում։

Ավելին` հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹ­ՅՈՒՆ

 

Հարկային մարմինը կարող է ձեռք բերել արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն

Քննարկվում է տնտեսվարող սուբյեկտի բացած արժեթղթերի հաշիվների, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությանը հարկային մարմնին հասանելիություն տալու հարցը:

Նախագիծն ընդունվել է Կառավարության կողմից, սակայն դեռևս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված չէ։

Ավելին` հղումով

 

ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացումը և շրջիկ ծառայությունների մատուցումը հսկիչ դրամարկղային մեքենաներով

Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն կազմակերպության անունով՝ հնարավորություն տալով կիրառել այն շարժական՝ ցանկացած հասցեում:

Այս դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է դառնում նաև շարժական առևտրի կետերից, տրանսպորտային միջոցներից, կամ առցանց ապրանքների վաճառք կատարելիս։

Նախագիծն ընդունվել է Կառավարության կողմից, սակայն դեռևս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված չէ։

Ավելին՝ հղումով