ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ
Ամորտիզացիոն հաշվարկների հետ կապված որոշակի առանձնահատկություններ սահմանվելու են ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ
Ազգային ժողովի՝ 22.04.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծով նախատեսվում է, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն, ըստ տարիների, սահմանվելու է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:
Ավելին՝այստեղ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասնչորսերորդ փաթեթ
Կառավարության կողմից ընդունված միջոցառումների տասնչորսերորդ փաթեթի շրջանակներում՝ օժանդակություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (նաև կլինիկական օրդինատուրա)կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներին։ Օժանդակությունը կտրամադրվի հետևյալ ձևերով՝
Ավելին՝ այստեղ
Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում
Կառավարության կողմից առաջարկվում է որոշակի փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հիմնականում վերաբերում են տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների պայմաններում աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը։ Մանավորապես առաջարվում է՝
Ավելին՝ այստեղ
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունների սահմանափակումներ
ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից hամայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար, օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու հիմքով կայացված վարչական ակտերի հիման վրա, 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով, ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը։ Ինչպես նաև սահմանափակվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 տրամադրված, դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում կատարելու լիազորությունը։
Ավելին՝ այստեղ
Փոփոխություններ և լրացումներ պարետատան 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման մեջ
Պարետատան նոր որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում։ Մասնավորապես՝ հանվել են միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվել՝ անցակետերը: Հանվել են նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:
Մանածագործվածքի վերամշակման, հագուստի արտադրության, կոշիկի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, կահույքի արտադրություն և սպորտային ակումբների գործունեություն ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող է ներկայացվել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:
Ավելին՝ այստեղ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման նոր սահմանաչափեր
Ազգային ժողովի խմբակցություննեից մեկի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության շրջանակում՝ բանկի անվճարունակության դեպքում՝ ֆիզիկական անձանց ավանդների հատուցման առավելագույն սահմանաչափը կարող է դառնալ տասնվեց միլիոն դրամ դրամային ավանդների, և յոթ միլիոն դրամ՝ նախկին տասը միլիոն և հինգ միլիոն դրամի փոխարեն): «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն դեռևս չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգում։
Ավելին` այստեղ
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարկատուների կողմից վճարվող տույժերի չափի փոփոխություն
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կողմից 0.075 տոկոսի չափով վճարվող տույժի չափը փոխարինվում է 0.04 տոկոսի չափով: Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է Ազգային ժողովի ընդունվել է ամբողջությամբ երկրորդ ընթերցմամբ։
Ավելին՝ այստեղ
Հարկ վճարողի գույքի նկատմամբ արգելանքի կիրառության համար նոր չափի սահմանում
Այսուհետ հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելուհ համար հիմք է հանդիսանալու չկատարված հարկային պարտավորության չափի 1 միլիոն 500 հազար դրամի գերազանցումը (նախկին 500 հազար դրամ կամ ավելի դրամի փոխարեն)։
Այս նախագծի նպատակն է բարձրացնել չվճարված պարտավորությունների շեմը, քանի որ COVID-19-ի հետևանքով տնտեսավարողների մոտ առկա են որոշակի ֆինանսական դժվարություններ։ Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է ամբողջությամբ:
Ավելին՝ այստեղ
Հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)
Ազգային ժողովի խմբակցություններից մեկի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության շրջանակներում՝ առաջարկվում է ոչ ավել քան վեց ամիս ժամկետով տրամադրել շրջանառության հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ) գործունեության հետևյալ տեսակների համար.
Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում:
Ավելին՝ այստեղ
Ֆինանսական լիզինգի և դրանից բխող կարգավորումների փոփոխություններ
Նախագծով առաջարկվում`
Օրենքի փոփոխության նախագիծը ընդգրվել է նստաշրջանի օրակարգում։
Ավելին՝ այստեղ