Հաճախորդի շաբաթական ահազանգ # 6

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Հանրային հեռուստատեսությամբ կթույլատրվի գովազգը

Առաջարկվում է թույլատրել Հանրային հեռուստատեսությանը ցուցադրել գովազդ` մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ, ինչպես նաև սոցիալական գովազդ` վճարովի և/կամ անվճար: Օրինագիծն ընդունվել է ՝առաջին

ընթերցմամբ: Ավելին՝ հղումով

 

Քաղաքացիական օրենսգիրքը բացահայտում է անհաղթահարելի ուժի ազդեցությունը

Առաջարկվում է փոփոխել անհաղթահարելի ուժի ազդեցության ձևակերպումը և սահմանել այն որոշելու չափանիշները: Օրինագիծը դեռևս չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգում:

Ավելին՝ հղումով

 

Հարկադիր կատարման ծառայության արգելանքերը կարող են կասեցվել

Նախագծով առաջարվում է, արտակարգ դրության դեպքում, որն պայմանավորված կլինի համաճարակով, ֆիզիկական անձանց` բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչև 500,000 ՀՀ դրամի չափով կասեցնել և նոր արգելանքներ չկիրառել: Օրինագիծը դեռևս չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգ:

Ավելին՝ հղումով

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների հինգերորդ փաթեթի փոփոխություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականցվող հինգերորդ միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարության կողմից տրամադրվում է մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով։ Հինգերորդ փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

  • Ծրագրի շրջանակում շահառու չեն հանդիսանում նաև ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպութունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկները, կառավարչական
    հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները,
  • Աջակցության համար ներկայացվող դիմումների վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի մայիսի 10-ը (ներառյալ)

Ավելին՝ հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասերորդ փաթեթ

Փաթեթի շրջանակում նախատեսվում է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`

  • 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
  • 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Այս փաթեթի շրջանակում շահառու չեն կարող հանդիսանալ այն սուբյեկտները՝

  • որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
  • ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
  • ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Փոփոխություներ որոշ օրինագծերում

Սույն թվականի փետրվարին Ազգային ժողով էր ներկայացվել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում էր սպառողական կրեդիտավորման վերաբերյալ օրենսդրությունը ենթարկել մի շարք արմատական փոփոխությունների: Ապրիլի 7-ին ներկայացվել է նախագծերի լրամշակված տարբերակը: Նախագծերում կատարվել են բավականին շատ փոփոխություններ և լրացումներ, որոնցից հիմնականները հանգում են հետևյալին.

  • ավելացվել է դրույթ, ըստ որի` կրեդիտավորման պայմանագրում սպառողը պետք է նշի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը (տոկոսադրույքի պարտադիր մատնանշմամբ),
  • Կենտրոնական բանկը պետք է պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանի մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով (սկզբնական տարբերակի 200,000 ՀՀ դրամի փոխարեն) սպառողական վարկերի համար,
  • առաջին տարբերակում տեղ գտած` սպառողական կրեդիտի գովազդի սահմանափակումների վերաբերյալ դրույթը հանվել է,
  • փոփոխվել է նաև փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելու պահը: Մասնավորապես, Ազգային ժողովի կողմից ընդունվելու պարագայում դրանք ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ից,
  • բանկերի և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի տարածքներից դուրս բանկային և վարկային գործունեություն իրականացնելու արգելքը և այդ արգելքի խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանող լրացումները հանվել են շրջանառությունից:

Ավելին` հղումով

 

Ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև էլեկտրոնային հաղորդակցություն

Պայմանավորված ինչպես արտակարգ դրությամբ, այնպես էլ`տեղեկատվական առաջարկվում է ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև հաղորդակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Միևնույն ժամանակ, հաճախորդներն իրավասու կլինեն հրաժարվել էլեկտրոնային կապի միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքից` նախընտրելով փոստային կապը կամ կապի այլ միջոց: Համապատասխան օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վվերաբերյալ նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել ապրիլի 9-ին:

Ավելին` այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ