Հաճախորդի շաբաթական ահազանգ # 5

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Քվեարկությունը բաժնետիրական ընկերություններում

Բաժնետիրական ընկերությունների ժողովի որոշումները այսուհետ կարող են ընդունվել հեռակա կարգով՝ (այդ թվում՝ առցանց) քվեարկության միջոցով: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Ավելին՝ հղումով

 

Բանկերի և ապահովագրական ընկերությունների ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումները

Բանկերի և ապահովագրական ընկերությունների ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումները այսուհետ կարող են ընդունվել նաև կապի այլ միջոցների` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Ավելին՝ հետևյալ հղումով և հետևյալ հղումով


Այս երկու օրենքներն էլ առաջարկվել ու նախագծվել էին մեր գրասենյակի կողմից:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների վեցերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունները մեղմելու նպատակով՝ քաղաքացիներին կտրամադրվի միանվագ դրամականաջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։

Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացի այն անձինք, ովքեր օրինական հիմքով աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր գործատուի հետ(բացառությամբ՝ ֆինանսական գործնեություն իրականացնող և վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպգործունեություն ծավալողների) անընդմեջ առնվազն 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը (կամ հունվարի1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխ. օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ.-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում։

Ավելին` հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների յոթերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունները մեղմելու նպատակով՝ աջակցություն կտրմադրվի օժանդակություն սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի այն կանանց, ովքեր 2020թ.-ի մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ.-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում ՝ պայմանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում չի ստացել մեկ այլ աշխատանք։

Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության տեսքով՝ 100,000 ՀՀ դրամի չափով։

Ավելին` հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների ութերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով՝ որոշակի ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի միանվագ աջակցություն։ Աջակցության ենթակա ոլորտների շարքին են դաստվում՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործնեություն (բացառությամբ՝ սննդամթերքի, դեղորայքի, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքի առևտրի ծառայությունների)։

Աջակցություն են ստանում այն վարձու աշխատողները, ովքեր 2020թ.-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերոթվարկյալ ոլորտների վարձու աշխատողներ։

Ավելին` հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների իններորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից օժանդակություն կտրամադրվի կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած ,մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աջակցությունը կտրամադրվի միանվագ ՝դրամական վճարի ձևով(յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով)։Միջոցառման շահառու հանդիսանալու համար անհրաժեշտ է , որպեսզի մինչև 18 տարկան երեխա (ներ) ունեցող ընտանիքը բավարարի կառավարության որոշմամբ սահմանված հետևյալ պայմաններից որևէ մեկին՝

  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտականգրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 01-ից. երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտականգրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-նընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Ավելին` հղումով

 

Պարետատան նոր որոշում

Պարետատունը Հայաստանի Հանրապետությունում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ նոր որոշում է ընդունել։ Տեղաշարժի և տնտեսական որոշակի գործունեության նկատմամբ սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը։ Նույնաբովանդակ նախորդ որոշման հետ համեմատության համտեքստում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Սահմանափակվել է անձանց միջմարզային տեղաշարժը
  • Դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը(բացառություն է կազմում միայն երկաթուղային տրասպորտը)
  • Առանց անձանց քանակային սահմանափակման ՝թույլատրվել է մարդատար ավտոմոբիլային միջոցով ընտանիքի անդամների տեղաշարժը (նույն կանոնը գործում է նաև նույն կազմակերպությունում աշխատող անձանց համար)

Ավելին` հղումով

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՀՀ-ում հեռավար վարչարարությունը այլևս իրականություն է

Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի («Հանձնաժողով») վարչական վարույթի նիստերին որպես կողմ մասնակցել իրական ժամանակի ռեժիմում՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։ Նման հնարավորություն ստանալու համար վարչական վարույթի մասնակիցը պետք է իր նիստից նվազագույնը 5 (հինգ) օր առաջ info@competition.am պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում ներկայացնի Հանձնաժողովին և պարտադիր կարգով ստանա Հանձնաժողովի նախագահի դրական պատասխանը։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Հայաստանի միջազգային պահուստները

Կենտրոնական բանկը հրապարակել է փաստաթուղթ, որում ներկայացված է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կազմը:

Ավելին` հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Եկամուտների նվազեցում՝ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից ստացված գումարների դեպքում

Նախագծով առաջարկվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, համարել նվազեցվող եկամուտ։

Օրենքի փոփոխության նախագիծը ընդգրկվել է Ազգային ժողովի օրակարգում։

Ավելին՝ հղումով