Հաճախորդի շաբաթական ահազանգ # 4

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Գովազդ

ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ այսուհետ գովազդի և հայտարարությունների տեղադրման որոշակի սահմանափակումներ են կիրառվում։ Մասնավորապես, արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս արտաքին գովազդի տեղադրումը՝

  • որոշակի վայրերում համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում,
  • հենասյուների վրա,
  • էլեկտրասյուների վրա,
  • ծառաբների վրա,
  • քաղաքային կահավորանքների վրա,
  • ցանկացած այլ հանրային վայրերում։

Օրենքով նաև արգելվում է նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:

Ավելին՝ հղումով

 

Հասարակական կազմակերպություններ

ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ այսուհետ բոլոր ՀԿ- ները պարտավորված կլինեն Պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու տեղեկություների հետևյալ փաթեթը՝.

  • գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնցում, ի թիվս այլնի, նշելու են տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը, օգտագործված դրամական միջոցները և/կամ շարժական, անշարժ գույքը,
  • ձեռնարկատիրական գործունեություն տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Ավելին՝ հղումով

 

Բանկային գաղտնիություն և ապահովագրական գործունեություն

ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում բանկային կամ ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվելու վարկային տեղեկատվության կամ բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ավելին՝ հետևյալ հղումներով

 

ԱՐԺԵԹՂԹԵՐ ՇՈՒԿԱ

ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝այսուհետ ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվելու, և չի արգելվելու «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկությունների տրամադրումը:

Ավելին՝ հղումներով

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝այսուհետ հարկադիր կատարման են ենթակա նաև Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:

Ավելին՝ հղումներով

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների առաջին փաթեթ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կոզմից տնտեսվարող սուբյեկտներին կտրամադրվի ֆինանսական օժանդակություն՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով։

Սույն միջոցառման շրջանակներում օժանդակություն կարող են ստանալ ստորև ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտները, որոնք

  • համարվում են ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ ֆինանսական գործնեություն իրականացնող և վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների)
  • առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում առևտրային գործունեություն են ծավալել
  • ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն։

Ֆինանսական օգնության տրամադրման կարգին, պայմաններին և ներկայցվող այլ պահանջներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ հետևելով հղմանը

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների երկրորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների։ Օժանդակությունը նախատեսվում է տրամադրել տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Սույն որոշմումը կտարածվի ՀՀ տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերի վրա, որոնք ունեն բարվոք վարկային, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նաև հարկային պատմություն։

Ֆինանսական օգնության տրամադրման կարգին, պայմաններին և ներկայցվող այլ պահանջներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ հետևելով հղմանը

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների երրորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով՝ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին, որոնք գործունեություն են ծավալում մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպան, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության,առողջապահության, և պասարկման այլ ծառայության ոլորտներում,կտրամադվի ֆինանսական օժանդակություն՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի միջոցով։ Սույն միջոցառման շրջանակներում օժանդակություն կարող են ստանալ ստորև ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող սուբյեկտները.

  • շրջանառությունը 2019 թ.-ին կազմել է 24-500 մլն դրամ
    2019 թ.-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից, ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն։

Տրամադրվող օժանդակության կարգին, տոկոսադրույքներին, այլ պայմաններին և պահանջներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ հետևելով հղմանը

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների չորորդ փաթեթ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումների փաթեթի նպատակն է օժանդակել աշխատանքային շուկայում առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած և մինչև 14 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։
Սույն փաթեթի շրջանակներում աջակցություն կտրամադրվի, եթե

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում,
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած,
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Աջակցության ծրագրով նախատեսվում է տրամադրել միանվագ նպաստ՝ 100 հազար դրամի չափով:

Տրամադրվող օժանդակության կարգին, պայմաններին և ներկայցվող այլ պահանջներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ հետևելով հղմանը

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների հինգերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում առանձին տնտեսվարողների կտրամադրվի մեկանգամյա աջակցություն՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով։ Աջակցության շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսավարողները (բացառությամբ՝ ֆինանսական գործնեություն իրականացնող և վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների), որոնք 01.01.2020թ.-ից մինչև 01.04.2020թ. ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից, և որոնց վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Տրամադրվող մեկանգամյա աջակցության կարգին, պայմաններին և ներկայցվող այլ պահանջներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ հետևելով հղմանը

 

Դրամաշնորհների տրամադրման մրցույթ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է հայտարարել դրամաշնորհների մրցույթ:

Մրցույթի շրջանակներում այն բարձր տեխնոլոգիական ընկերությունները, որոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, իրենց նախագծերի իրագործման նպատակով կստանան դրամաշնորհներ:
Դրամաշնորհները հատկացվելու են մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ հետևյալ ձևաչափով՝

  • Առաջին տեղ – 10 մլն. դրամ
  • Երկրորդ տեղ – 5 մլն. դրամ
  • Երրորդ տեղ – 3 մլն. դրամ
  • Չորրորդ տեղ – 2 մլն. դրամ
  • Հինգերորդ տեղ – 2 մլն. դրամ:

Հաշվի առնելով միջոցառումների հրատապությունը՝ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 30 օրվա փոխարեն սահմանելվել է 7 օր, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվել հայտերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հարցաթերթիկը:

 

Հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված նախատեսվել են հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումներ, մասնավորապես`

  • բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում պետք է իրականացվեն հեռավար/առցանց եղանակով,
  • վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե այդ մասին առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը, մասին առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝գործունեությունը պետք է սահմանափակվի (ինչը նշանակում է աշխատաժամերի և անձնակազմի թվի նվազեցում),
  • առցանց ծառայությունները պետք է մատուցվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում

Ավելին՝ հղումներով

 

Տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, նախատեսվել են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ։

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես սահմանված համապատասխան կանոնների պահպանման դեպքում։

Տնտեսական գործունեության տեսակների ցանկին և դրանցով զբաղվելիս պահպանման ենթակա կանոններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հետևելով հետևյալ հղմանը

 

Ժամանակավոր սահմանափակումներ տնտեսական գործունեության համար

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով երկրի ամբողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեությամբ զբաղվելը, եթե իհարկե դա չի իրականացվում հեռավար/առցանց եղանակով։ Բացառություն են կազմել տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք նախատեսված են կազմել տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք նախատեսված են Պարետի կողմից 24.03.2020 ընդունված N 14 որոշմամբ և դրանում կատարված փոփոխություններում, ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը։ Այս սամանափակումները կգործեն մինչև սույն թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը։

Ավելին հղումով (Փոփոխություն 1)

 

Տեղաշարժի պայմանները ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը՝ հիմք ընդունելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը։ Տնտեսական գործունեությունը շարունակող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցները, աշխատանքի վայր մեկնելիս և վերադառնալիս, իսկ մյուս քաղաքացիները, խիստ անհրաժեշտության դեպքում որոշակի վայրեր այցելելիս, (սույն վայրերի ցանկը կից հղումով) պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ և թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված տեղաշարժման թերթիկ։ Ընդ որում, վերոնշյալ դեպքերում թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) տեղաշարժվելիս թույլատրվում է մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Այս սահմանափակումները, որոնք նախատեսված են Պարետի կողմից 24.03.2020 ընդունված N 16 որոշումամբ և դրանում կատարված փոփոխություններով, նախնական տվյալներով կգործեն մինչև սույն թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը։

Ավելին` հղումով (Փոփոխություն 1, Փոփոխություն 2)

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Արտարժույթի դիլեր-բրոքերների գործունեությունն այլևս չի լիցենզավորվի

Օրինագծերը, որոնցով առաջարկվում է վերացնել արտարժույթի դիլեր-բրոքերների գործունեության լիցենզավորման առանձին ռեժիմը, Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:Այսուհետ արտարժույթի առք և վաճառքը կիրականացվի այլ ֆինանսական հաստատությունների կողմից:

Ավելին՝ հղումներով 1, 2, 3, 4, 5, 6, 7, և 8

 

Կոռուպցիայի կանխարգելումը և օրենքով պաշտպանվող գաղտնիքները

Այսուհետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հասանելիություն կունենա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, պաշտոնատար անձանց պատկանող, այն տեղեկատվությանը, որն օրենքով պաշտպանվում է որպես բանկային կամ ապահովագրական գաղտնիք: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում:

Ավելին՝ հղումներով 1, 2, և 3

 

Փոփոխություններ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում

Այսուհետ ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարտի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Ավելին հղումով

 

Բանկային գաղտնիքը և հարկային հարցերով միջազգային համագործակցությունը

Վարչական դատավարության օրենսգրքում կարող է ավելացվել հատուկ վարույթի նոր տեսակ, որի ներքո հարկային մարմիններն իրավասու կլինեն դիմելու դատարան հարկման նպատակով բանկային և այլ ֆինանսական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար: Այս փոփոխության հիմնական նպատակը ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի և այլ միջազգային գործիքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելն է: Նախագիծը ներկայացրել է Կառավարությունը:

Ավելին հղումով

 

Վարկային արձակուրդ

Վարկառու ֆիզիակական անձանց օրենքի ուժով առնվազն եռամսյա վարկային արձակուրդ կարող է տրամադրվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, եթե`

Ա) արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների, և

Բ) այդ խստացումների հետեևանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց և եկամուտներից:
Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի մարտի 26-ին:

Ավելին հղումով

 

Հարկային մարմինը կարող է ձեռք բերել արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հարկային մարմնին տրամադրել հասանելություն տնտեսվարող սուբյեկտի բացած արժեթղթերի հաշիվների, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությանը ։

Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված չէ։

Ավելին հղումով

 

ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացումը և շրջիկ ծառայությունների մատուցումը հսկիչ դրամարկղային մեքենաներով

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարման մասին » օրենքի նախագծով՝ առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ՝ միայն կազմակերպության անունով։ Նման կառուցակարգի կիրառումը հնարավորություն կտա օգտագործել այն շարժական կարգով ՝ցանկացած հասցեում:

Նախագծի՝ Ազգային ժողովի կողմից ընդունման դեպքում դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր կդառնա նաև շարժական առևտրի կետերից, տրանսպորտային միջոցներից, և առցանց կարգով ապրանքների վաճառք կատարելիս։

Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված չէ։

Ավելին հղումով