Հաճախորդի շաբաթական ահազանգ # 32

Download

Խորհրդարանական նախագծեր

 

Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին ՀՀ օրենք

Ազգային ժողովի կողմից ընդունվել է նոր օրենքի նախագիծ՝ Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին։ Օրենքի նախագիծը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորում է անձեռնմխելի կապիտալի ձևավորման, համալրման, կառավարման և անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Լրացումներ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում

Ազգային ժողովում շրջանառվում է նախագիծ, համաձայն որի էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը պարտավոր են հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ավելին՝ հղումով

 

Ծանր վիրավորանքը որպես քրեորեն պատժելի արարք

Այսուհետ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը  համարվելու է քրեական արարք։ Նման արարքի համար նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, պատժվելու է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Օնլայն խաղատների և տոտալիզատորների գովազդի նոր կարգավորումներ

Այսուհետ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդ կթույլատրվի տեղադրել միայն կազմակերպչի պաշտոնական կայքում, օնլայն խաղատան կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների, սրահների վրա կամ մեջ, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում և առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանող հյուրանոցներում։ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը սույն թվականի հուլիսի 29-ի նիստում արժանացել է Կառավարության հավանությանը և հուլիսի 30-ին ներկայացվել Ազգային ժողով։

Ավելին՝ հղումով և հղումով

 

ֆինանսական ոլորտ

 

Բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների դասակարգման և պահուստավորման նոր կարգ

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ ֆինանսների նախարարի և Կնետրոնական բանկի խոհրդի համատեղ որոշումը, որը սահմանում է ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման նոր կարգ։ Նորկարգին կարող եք ծանոթանալ հղումով։