Հաճախորդի շաբաթական ահազանգ # 30

Download

Խորհրդարանական նախագծեր

 

Փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում

Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝ վերացնել տարածքային թեկնածուների համակարգը (ռեյտինգային ընտրակարգը) նախատեսելով միայն Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածք։

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառման փաթեթ

2021 թվականի ապրիլի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի ընդունած գործատուներին պետական աջակցություն տրամադրելու միջոցառումների փաթեթ։

Սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝ գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100,000 դրամի չափով և միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում:

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Օրինապահ հարկ վճարողին հավաստագրի տրամադրում

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կամ դրա տրամադրումը մերժելու հնարավորություն:Նախագծով  օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամկետը կգործի 1 տարի ժամկետով: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ:

Օրենքի փոփոխության նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ 25.03.2021թ.։

Ավելին՝ հղումով

 

Հարկային հսկողության ընթացքում տեսանկարահանման սարքերի օգտագործման հնարավորության սահմանում

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ շահագործման կանոնների խախտումների արձանագրման համար նաև տեսանկարահանման սարքերի օգտագործման հնարավորություն:

Նախագիծն ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կարծիք ստանալու:

Ավելին՝ հղումով։

 

Նոր օրենսդրական փոփոխություն շրջանառության հարկ վճարողների և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները:

Նախագիծն ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կարծիքի ստանալու:

Ավելին՝ հղումով

 

Օրենսդրական փոփոխություն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման  վերաբերյալ

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների    2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները:

Նախագիծն ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կարծիք ստանալու:

Ավելին՝ հղումով

 

Դրամական հաշվարկների կանոնների չպահպանման համար տուգանքի նոր չափի սահմանում

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոփոխվել է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջների խախտման և դրանց կիրառության խախտման համար նախատեսված տուգանքների չափերը:

Նախագծով սահմանվում է ՀԴՄ չկիրառելու համար, ինչպես նաև ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից։

Նախագիծն ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կարծիք ստանալու:

Ավելին՝ հղումով