ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ
ՀՀ ազգային ժողովն ընդունեց ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող հետևյալ դրույթները՝
Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` 300.000- 500.000 ՀՀ դրամի չափով:
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժել տուգանքով՝ 300.000- 500.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ այլ անձանց լուրջ առողջական խնդիրներ է պատճառել պատժել տուգանքով՝
500.000-700.000 ՀՀ դրամի չափով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ այլ անձի մահ է առաջացրել պատժել ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Կորոնավիրուսով մեկ, երկու կամ ավելի անձանց, ակնհայտ հղի կնոջն կամ անչափահասին դիտավորությամբ վարակելը պատժել տուգանքով՝ 400.000-1.000.000 ՀՀ դրամի չափով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով կամ 3-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելու դեպքում տուգանել 50.000-300.000 ՀՀ դրամի չափով չափով:
Ավելին՝ հղումով
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը ՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի մարտի 16 -ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարել Արտակարգ դրություն։ Ստորև կներկայացնենք «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման և ՀՀ Պարետատան կողմից ընդունված փոխկապակցված որոշումների հիմնական դրույթները՝
ՀՀ մուտք և ելքի հատուկ կարգ՝ մասնավորապես, ռիսկային երկրներից օտարերկրացիներիելքիևմուտքի (ցամաքային կամ օդային եղանակով) արգելք, ՀՀ քաղաքացիների ցամաքային եղանակով ելքի անհնարինություն:
Որոշակի համայնքներ մուտքի ու ելքի հնարավոր սահմանափակում (ՀՀ Պարետի լրացուցիչ որոշմամբ):
Վարակի առկայության կամ կասկածի դեպքում մեկուսացման (ինքնամեկուսացման) պահանջ:
Առանձին հաստատություններ Ելքի և մուտքի սահմանափակումներ (մասնավորապես՝ զորամասեր, բանտեր, ծերանոցներ, մանկատներ, հոգեբուժարաններ և այլն):
20-ից ավել անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների արգելք (մասնավորապես՝ ծնունդ, հարսանիք, հոգեհանգիստ և այլն):
Ուսումնական կանոնավոր գործընթացների դադարեցում (չի տարածվում հեռավար կարգով ուսուցման իրականացման վրա):
Սահմանափակում ԶԼՄ-ների համար՝ Վարակի վերաբերյալ միայն պաշտոնական տվյալների հղումով տեղեկատվության հրապարակման հնարավորություն:
Քրեական, վարչական պատասխանատվության հնարավորություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտման պարագայում։ Օրենքի փոփոխության նախագծերը քննարկվում են Ազգային Ժողովում,
Ավելին՝ հղումով
ՀՀ Պարետի լրացուցիչ որոշմամբ՝ 22.03.2020-ից սկված Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվել են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով և այժմ կազմում է 5.25%: Նշված փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի շարունակական տարածման բացասական ազդեցությամբ: Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումն ընդունվել է սույն թվականի մարտի 17-ին:
Ավելին՝ հղումով
Կենտրոնական բանկը թղթային փստաթղթեր չի ընդունի
Սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով փաստաթղթերի ընդունումը։ Փոխարենը, փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով կամ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն փաստաթղթերում նշված էլեկտրոնային հասցեներին։ Թե մինչև երբ կգործի նշված սահմանափակումը, պարզ չէ: Իրավիճակի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Ավելին՝ հղումով
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Ծանուցման նոր կարգ հարկ վճարողների համար
Քննարկվում է հարկային մարմնի կողմից իր գործունեության շրջանակներում հարկ վճարողներին ծանուցումները էլեկտրոնային եղանակով տրամադրելու կարգը։ Այս կարգը չի տարածվելու հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր ներկայացնելու վրա։
Ավելին՝ հղումով