Հաճախորդի շաբաթական ահազանգ # 28

Download

Խորհրդարանական նախագծեր

 

Փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում

Ազգային ժողովում շրջանառվում է նախագիծ, որով խստացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման չափը:

Նախագծով նախատեսվում է փոխհատուցման  սահմանաչափերը բարձրացնել մինչև 5,000,000 ՀՀ դրամ վիրավորանքի և 10,000,000 ՀՀ դրամ զրպարտության համար։ Որոշ վերլուծաբաններ սա համարում են քաղաքական նկատառումներով ընդունվող օրենք:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Ֆինանսական ոլորտ

 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում

2021թ. փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 5.5%:

Ավելին՝ հղումով 

 

Բոնուս-մալուս համակարգի կիրառման նոր կանոններ

Այսուհետ այն դեպքերում, երբ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովադիրը հանդիսանում է կանոնավոր, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով լիցենզավորված ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, այդպիսի ապահովադիրների նկատմամբ այլևս չի կիրառվի ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների բոնուս-մալուս համակարգը։ Փոխարենը, այդ համակարգը կկիրառվի ավտոտրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝բացառապես իր վարորդական պատմության և իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասով, ինչը թույլ կտա պաշտպանել բարեխիղճ տնտեսվարողներին վարորդների մեղքով տեղի ունեցող վթարների արդյունքում իրենց մալուսային դասեր շնորհելուց։ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի փետրվարի 11-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից։

Ավելին՝ հղումով

 

Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների պաշտպանության նոր մեխանիզմ

Քաղաքացիների հետ ավանդի պայմանագրերի կնքող բանկերը, ինչպես նաև վարկեր տրամադրող բանկերը և այլ ֆինանսական կազմակերպություններն օրենքի խախտման համար այսուհետ կարող են ենթարկվել ավելի խիստ տուգանքների՝ 300,000-ից 500,000 ՀՀ դրամի չափով՝ 365 օրվա ընթացքում մեկ խախտում թույլ տալու դեպքում, 500,000-ից 1,000,000 ՀՀ դրամի չափով՝ 365 օրվա ընթացքում երկու խախտում թույլ տալու դեպքում և 1,000,000-ից 2,000,000 ՀՀ դրամի չափով՝ 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի խախտում թույլ տալու դեպքում։ «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը սույն թվականի փետրվարի 11-ին ընդունվել են առաջին ընթարցմամբ։

Ավելին հղումներով՝ հղում, հղում և հղում