Հաճախորդի շաբաթական ահազանգ # 26

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած ծանր հետևանքների վերացման անհրաժեշտությունը՝ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորապես

  • Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին,
  • Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո, նախկին երկու տարվա փոխարեն:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործում

Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտա-կան ու ուսումնական նպատակ-ներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտա-ուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը: Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Հակակոռուպցիոն դատարաններ

Առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատա-րանի իրավասությանն են վերա-պահվելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված  կոռուպցիոն հանցանք-ները,  ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնա-գանձման հայցերով հարուցված քաղա-քացիական գործերը:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում

Այսուհետ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկաման գրասենյակի գործառույթները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող են իրականացնել

  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,
  • հանրային ծառայությունների միասնական գրասենյակները,
  • նոտարները,
  • փաստաբանները,
  • փաստաբանական գրասենյակները,
  • ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ։

Նախագծի համաձայն՝ դիվանագիտական ծառայության մարմինները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և ընթացք են տալիս օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները:

Նախագծով հանվել է նաև պետական գրանցման դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային ստորգրության պահանջը։ Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում
Այսուհետ, ընկերության վերակազմակերպման և լուծարման մասին հարցերի վերաբերյալ որոշումնեը պետք է ընդունվեն ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ։

Նախագծով սահմանվել են առանձին դրույթներ՝ ընկերության վերակազմակերպման եղանակներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ 

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Դրոշմանիշային վճարների նոր դրույքաչափեր

Հաշվի առնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած ծանր հետևանքները՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները, որով մասնավորապես առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն սահամնել հետևյալ դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակները.

Հաշվի առնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած ծանր հետևանքները՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները, որով մասնավորապես առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն սահամնել հետևյալ դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակները.

ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով՝

 

Մինչև 100,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 1,500 դրամ

100,001-ից մինչև 200,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 3,000 դրամ

200,001-ից մինչև 500,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 5,500 դրամ

500,001-ից մինչև 1,000,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 8,500 դրամ

1,000,001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

 15,000 դրամ

 

անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով՝

Մինչև 1,200,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

18,000 դրամ

1,200,001-ից մինչև 2,400,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

36,000 դրամ

2,400,001-ից մինչև 6,000,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

66,000 դրամ

6,000,001-ից մինչև 12,000,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

102,000 դրամ

12,000,001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

180,000 դրամ

 

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Եկամտային հարկի նոր դրույքաչափ

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 22 %. 1%-ով ավելի քիչ, քան նախորդ տարին։

Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 07-ին։

Ավելին՝ հղումով

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկման փոփոխություն

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

  • Ամսական համախառն աշխատավարձի 3.5%-ը, եթե այն պակաս է 500,000 ՀՀ դրամից,
  • 10%-ի և 25,000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը.

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

  • Ամսական աշխատավարձի 4,5%-ը, եթե այն պակաս է 500,000 ՀՀ դրամից,
  • Առավելագույն շեմի 10%-ի և 27,500 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը,
  • 2023 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարի դրույքաչափը կհաշվարկվի 5%-վ:

Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին։

Ավելին՝ հղումով

 

Ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների համար նոր ժամկետի սահմանում

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։

Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 29-ին։

Ավելին՝ հղումով

 

Նոր պատասխանատվության սահմանում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծով ստուգում և հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը օրենքով սահմանված եղանակով՝ կառաջացնի նախազգուշացում կամ տուգանքի նշանակում:

Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։

Ավելին՝ հղումով

 

Ծանուցման նոր կարգ հարկ վճարողների համար

Քննարկվում է հարկային մարմնի կողմից իր գործունեության շրջանակներում հարկ վճարողներին ծանուցումներ ներկայացնելու կարգը, որը ըստ նախագծի կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

Այս կարգը չի տարածվելու հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր ներկայացնելու վրա։

Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։

Ավելին՝ հղումով

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Փոփոխություններ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունների փաթեթը հարուցել է բուռն քննարկումներ հասարակության լայն շրջանակներում։ Այդպիսի արձագանքի համար հենք է հանդիսանում այն փաստը, որ այս փոփոխությունների արդյունքում զգալիորեն ընդլայնվում են հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, ինչը զուգորդվում է նաև տնտեսվարող սուբեկտների նկատմամբ պատասխանատվության սահմանման նոր մեխանիզմի ներդրմամբ։

Առաջարկվող փաթեթով մասնավորապես.

  • տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները
  • նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը:
  • նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը
  • սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք
  • նախատեսվել է տուգանքների կիրառման նոր (առավել խիստ) մեխանիզմ
  • ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն
  • ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին
  • նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն
  • նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ
  • Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածով որպես քրեորեն պատժելի արարք սահմանվել է նաև ապրանքային շուկայի մասնակիցի խոշոր չափով շահույթ ստանալը (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։ Նույն հոդվածով որպես ծանացուցիչ հանգամանք սահմանվել է ապրանքային շուկայի մասնակիցի առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալը (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)(խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումար)։

Ավելին՝ հղումով