Հաճախորդի շաբաթական ահազանգ #24

Download

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելք

ՀՀ կառավարության հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշման համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով կարգելվի թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան։

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարկային արտոնություններ

Ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվող որոշակի ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից։

Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամ նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները ներվելու դեպքում այդ պարտավորությունների գումարի նկատմամբ շահութահարկ չի հաշվարկվի։

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2020թ. հոկտեմբերի 21-ին։

Ավելին` հղումով և հղումով։