Հաճախորդի շաբաթական ահազանգ # 23

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Վարչական նոր իրավախախտումներ

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր փոփոխություններով նախատեսվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու համար նախատեսել վարչական իրավախախտումների նոր տեսակներ, մասնավորապես, ի թիվս այլնի

  • ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը,
  • սահմանված` սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը,
  • լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, 
  • լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը.

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ աշխատանքային օրենգրքում

Ըստ Աշխատանքային օրենգրքում նոր փոփոխությունների զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)։

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Անհուսալի ակտիվների ճանաչման նոր ժամկետի սահմանում

Այսուհետ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, կկարողանան ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը  (մինչև 2018 թվականի մայիսի 31-ի փոխարեն) անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։

Ավելին՝ հղումով

 

Համախառն եկամտից նոր նվազեցումներ

Բանկերի և վարկային կազմակերպությունների համախառն եկամտից նվազեցվում են 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ 91 և ավելի օր չաշխատող համարվող՝ դեռևս անհուսալի չճանաչված ակտիվներում ներառված տույժերը և (կամ) տուգանքները, որոնք ձևավորվել և ներվել են այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված ֆիզիկական անձանց նկատմամբ։

Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։

Ավելին՝ հղումով