Հաճախորդի շաբաթական ահազանգ # 21

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Փոփոխություններ աշխատանքային օրենգրքում

Ըստ Աշխատանքային օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի`

  • երեխա խնամող անձի աշխատանքի էական պայմանները այդ ամբողջ ժամանակահատվածում չեն կարող փոփոխվել դեպի նվազ բարենպաստի, բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի,
  • նախատեսվում է հայրության արձակուրդ, որը տրամադրվում է երեխայի ծնվելու օրվանից 30 օրվա ընթացքում 5 աշխատանքային օր (վճարովի արձակուրդ) տևողությամբ:
  • Գործատուին արգելվում է լուծել զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանող անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե վերջինս փաստացի խնամում է մինչև մեկ տարեկան երեխայի: Արգելքը տարածվում է խնամելու ամբողջ ժամանակահատվածի վրա:
  • Գործատուին արգելվում է երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալու դեպքում լուծել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում

Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 4.25%: Այս քայլը մաս է ներկայիս ճգնաժամային իրավիճակում Կենտրոնական բանկի՝ ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ կտրվածքով դրամավարկային պայմանների խթանման քաղաքականության։ Համապատասխան որոշումը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվել է սույն թվականի սեպտեմբերի 15-ի նիստում։

Ավելին` հղումով