Հաճախորդի շաբաթական ահազանգ #20

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Կարանտին արտակարգ դրության փոխարեն

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին

Ըստ օրենսդրական փաթեթի

  • Կարանտինը կարող է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):
  • Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացնում են ՀՀ կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը՝ լիազոր մարմնի առաջարկությամբ: Լիազոր մարմինը առողջապահության նախարարությունն է:
  • Կարանտինը սահմանվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է երկարաձգվել ևս 6 ամսով: /Կարանտին սահմանելու առավելագույն ժամկետ նախատեսված չէ:/
  • Կարանտինի ընթացքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները՝ համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, օբսերվացիա, ինքնամեկուսացում և մեկուսացում:
  • Կարող են կիրառվել նաև հետևյալ միջոցառումները՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում։

 

Նախագծերի փաթեթով նախատեսվել է վարչական դատավարության հատուկ վարույթ, որի միջոցով հնարավոր է լինելու քննել կարանտինի շրջանակներում կիրառված միջոցառումների օրինականությունը:

Առաջին ատյանում վարույթի ժամկետը սահմանվել է 10 օր և միայն մեկ անգամ ևս 10-օրով երկարաձգելու հնարավորությամաբ, իսկ վերաքննիչ ատյանում՝ 2 ամիս:

Կարանտինի ընթացքում մեկուսացման/ինքնամեկուսացման կամ անհատական պաշտպանության միջոցների խախտման համար նախատեսվում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։

Առաջարկվող փոփոխությունները չեն նախատեսում անձանց տեղորոշման էլեկտրոնային համակարգի կիրառում և տնտեսական գործունեության արգելում:

Օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

 

Ավելին՝ հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով