Հաճախորդի շաբաթական ահազանգ # 19

Download

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման չափի փոփոխություն

ՀՀ կառավարությունը 2020 թվականի օգոստոսի 13-ին հավանության է արժանացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին (Պ-665-19.06.2020-ՊԻ-011/0)՝ առաջարկելով զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3,000-ապատիկի չափով (3 մլն դրամ) ներկայումս 2,000-ապատիկի (2 մլն դրամ) փոխարեն,  իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-ապատիկի՝ 1000-ապատիկի փոխարեն։

Ավելին՝ հղումով

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց քսաներեքերորդ միջոցառում

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ընդունված քսաներեքերորդ միջոցառմաբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում

  • ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը,
  • միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող,
  • 2020թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝
  • կացության կազմակերպում,
  • հանրային սննդի կազմակերպում,
  • զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն,
  • տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ,
  • առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021թ. մարտ ամիսը ներառյալ։

Ավելին՝ հղումով

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց քսանչորսերորդ միջոցառում

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականցվող քսանչորսերորդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ առաջացած բազմաթիվ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, սույն միջոցառման շրջանակում առաջարկվում է 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով նպատակային վարկերի տրամադրում հետևյալ պայմաններով՝

  • ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով (ամբողջությամբ սուբսիդավորված),
  • յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել0 մլրդ դրամը,
  • առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:

Ավելին՝ հղումով

 

Արտակարգ դրությունը շարունակվում է

Որոշվել է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի սեպտեմբերի  11-ը։

Արտակարգ դրությունը երկարաձգելու որոշմամբ տեղի են ունեցել  հետևյալ փոփոխությունները`

  • Օդային սահմանի անցակետով թույլատրվում է նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ, իսկ ցամաքային սահմանի անցակետով թույլատրվում է միայն ՀՀ քաղաքացիների մուտքը, բացառությամբ՝ ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն, ՀՀ օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների, այն առանձնահատոևկ դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:
  • ՀՀ տարածք անձանց մուտք գործելուց հետո անհապաղ իրականացվում է անձի բժշկական զննություն վարակի առկայությունը կամ վարակի ախտանշանները բացահայտելու համար, որի արդյունքում կարող են կիրառվել հոսպիտալացման կամ այլ սահմանափակման միջոցներ:
  • ՀՀ տարածք մուտք գործելիս անձը ենթարկվում է ինքնամեկուսացման 14 օրյա ժամկետով, որի ընթացքում կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության ՊՌՇ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
  • ՀՀ ամբողջ տարածքում վերականգնվել է հավաքների և գործադուլների իրավունքը: Հավաքների և գործադուլների ընթացքում դրանց մասնակիցները պարտավոր են կրել դիմակներ` Պարետի կողմից սահմանված կանոններով և պահպանել միմյանց միջև առնվազն5 մետր հեռավորություն:
  • Թույլատրվում է ոչ ավել քան 40 հոգու մասնակցությամբ ընտանեկան արարողությունների և միջոցառումների կազմակերպումը և անցկացումը:
  • Վերացվել են ՀՀ-ից ապրանքների արտահանման սահմանափակումները:

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Նոր կարգով հարկվող գործարքների պայմանների սահմանում

Նախագծով նախատեսվում է սահմանել այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի գործարքը համարել որպես կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների՝ իրական արժեքից ցածր արժեքով օտարման ենթակա գործարք։

Վերոնշյալ պայմանների սահմանման նպատակը գործարքը՝ որպես իրական արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գործարք համարելն  (ճանաչելն) է:

Այդ պայմաններից են՝

  1. նախկին կառուցապատողի սնանկ ճանաչված լինելը,
  2. բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնության առկայությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների առուվաճառքի գործարքները կատարելու վերաբերյալ։

Նախագիծը 2020 թվականի հուլիսի 30-ին ընդունվել է Կառավարության կողմից:

Ավելին՝ հղումով

 

Ավելացված արժեքի հարկի ներմուծումից ազատված ապրանքների նոր ցանկի սահմանում

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել  ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Այդպիսի ապրանքներից են շինարարական հավաքովի կոնստրուկցիաները, բամբակե գործվածքները, պատրաստի գունանյութերը և այլն։

Վերոնշյալ նախագծի նպատակն է մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացումը:

Նախագիծը 2020 թվականի օգոստոսի 27-ին ընդունվել է Կառավարության կողմից։

Ավելին՝ հղումով

 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

 

Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին նախագծերի փաթեթ։

Նախագծերով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, որին ենթակա կլինի ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների և 2020 թ․ ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացրած դիմումների և հայցադիմումների հիման վրա քննվող գործերը:

Ըստ Նախագծերի փաթեթի առաջին ատյանում կգործի հակակոռուպցիոն դատարան առնվազն 25 դատավորի թվակազմով, որից 20-ը՝ կլինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերի մասնագիտացմամբ։ Նախատեսվում է նաև ստեղծել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` կազմված երկու պալատից։ Առաջինը՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության պալատը՝ առնվազն 6 դատավորի թվակազմով, և երկրորդը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերով պալատը՝ առնվազն 4 դատավորի թվակազմով։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատում գործող 6 դատավորների թվակազմին կավելացվի ևս երկուսը և դատարանը կգործի 8 դատավորի թվակազմով, որոնք կհամարվեն քրեական, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացում ունեցող, իսկ քաղաքացիական և վարչական պալատը, որը ներկայումս գործում է 11 դատավորի թվակազմով կավելացվի ևս երկու դատավորով, որոնք կհամարվեն միաժամանակ քաղաքացիական, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերով քննության և վարչական մասնագիտացումներ ունեցող։

Ավելին՝ հղումով

 

Գերագույն դատարան

Օգոստոսի 22-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը անցկացրել է հերթական նիստ, որի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքում որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

Ավելին՝ հղումով