Հաճախորդի շաբաթական ահազանգ # 16

Download

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը

ՀՀ կառավարության կողմից 18.06.2020 թվականին կայացած նիստի ընթացքում ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառման փաթեթը։  Միջոցառման թիրախում են գտնվում  կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտները։ Մասնավորապես նախաստեսվում է ֆինասական աջակցություն տրամադրել այս ոլորտներում (հյուրանոցային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն, սպորտի բնագավառում գործունեություն, զվարճությունների կազմակերպման ծառայություններ, կինոթատրոններ, լուսանկարչություն, ավտոմեքենաների վարձույթ, կրթական գործունեություն, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում գործունեություն, արվեստի ոլորտում գործունեություն, խաղատներ) գործունեություն ծավալող անհատ ձեռնար­կատերերին, վարձու աշխատողներին ինչպես նաև քաղաքա­ցիա­իրա­վական պայմանագրով աշխատողներին։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ): 

Ավելին` հղումով

 

ֆինանսական ոլորտ

 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում

2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույ­քը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ այն սահմանելով 4.5%:

Ավելին՝ հղումով

 

Լիզինգի ինստիտուտի փոփոխություններ

Մայիսի 11-ին շրջանառված՝ Հաճախորդի շաբաթական ահազանգում մենք անդրադարձ ենք կատարել լիզինգի ինստիտուտի սպասվող փոփոխություններին, մասնավորապես՝ հետադարձ լիզինգ և երկրորդային լիզինգ հասկացությունների ներդրմանը: Հունիսի 18-ին օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Ավելին` հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով և հղումով  

 

հԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Շահութահարկի կանխավճարին վերաբերող փոփոխություններ

Նախագծով առաջարկվում է շահութահարկ վճարողներին ազատել 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարների կատարումից, որի վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 20-է։ Նախատեսվում է վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը։ Այսուհետև այլընտրանքային եղանակով վճարում կատարելու համար անհրաժեշտություն չի առաջանալու մինչև տվյալ տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն։

Յուրաքանչյուր եռամսյակի կանխավճարը կատարվելու է նախորդ տարվա շահութահարկի գումարի 20%-ի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության  2%-ի գումարներից նվազագույնի չափով։ Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Ավելին՝ հղումով