Հաճախորդի շաբաթական ահազանգ # 15

Download

Խորհրդարանական նախագծեր

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի բացթողման հետևանքները

2020 թվականի հունիսի 11-ին հաստատված օրենսդրական նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար սահմանված 30 օրյա ժամկետի բացթողումը հարգելի համարել եթե անձը (դիմողը) հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Պետական գրանցման ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է նախատեսվում` ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրը։

Գործարքի կողմ չհանդիսացող անձանց դեպքում դիմում ներկայացնելու ժամկետ է նախատեսված այն օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, երբ իմացել էին կամ պարտավոր էին իմանալ այդ գործարքի մասին:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից և դեռ շրջանառվում է ՀՀ Ազգային ժողովում։

Ավելին՝ հղումով

 

ԿԱռավարութ­յան որոշումներ

 

Արտակարգ դրությունը շարունակվում է

Որոշվել է երկարաձգել ՀՀ-ում 2020 մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։ Այսուհետ Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը (այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքը) այն վայրում (հասցեում), եթե նրանց աշխատակիցների մոտ կա վարակի առկայության կասկած կամ դրա հայտնաբերման դեպք:

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ հհ աշխատանքային օրենսգրքում

2020 թվականի հունիսի 11-ին հաստատված օրենսդրական նախագծով առաջարկվում է արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում արգելել փոփոխել աշխատանքի էական պայմանները ավելի նվազ բարենպաստ պայմաններով (բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում։

Ավելին՝ հղումով

 

Մեծածավալ փոփոխություններ ընդերքօգտագործամն ոլորտում

2020 թվականի հունիսի 11-ին հաստատված օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման իրավունքը գրավադրելու դեպքում ստանալ լիազոր մարմնի թույլտվությունը, ինչպես նաև թույլատրել գրավադրել ընդերքօգտագործման իրավունքը, եթե դրանով ապահովվում են նպատակային փոխառության պայմանագրից բխող պարտավորությունները և եթե այդպիսի նպատակային փոխառության շրջանակում տրամադրված միջոցները ուղղված են ընդերքօգտագործողի ընդերքօգագործման հետ կապված աշխատանքների և պարտավորությունների կատարման համար օգտագործելու նպատակով։

Ինչպես նաև, ի թիվս այլնի, նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտի բողոքարկման դեպքում չկասեցնել այդ վարչական ակտի կատարումը:

Ավելին՝ հղումով

 

Հարկային օրենսդրություն

 

Բնապահպանական հարկից մասհանումների իրականացում

Առաջարկվում է այսուհետ ՀՀ-ում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարել և արտացոլել այն համայնքների բյուջեներում, որտեղ այդ ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն։ Մասհանումների չափը կհաշվարկի շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից։

Օրենքի փոփոխության նախագիծն ԱԺ կողմից ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Ավելին՝ հղումով

 

Անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր կարգ

Առաջարկվում է անշարժ գույքը հարկել՝ հիմք ընդունելով անշարժ գույքի  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։ Հարկի չափը ձևավորվելու է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնա­հատ­ման կարգի հիման վրա։ Նախատեսվում է հարկման նոր համակարգին անցում կատա­րել չորս տարիների ընթացքում և համակարգն ամբողջությամբ ներդնել 2024 թվականից:

Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում։

Ավելին՝ հղումով