Հաճախորդի շաբաթական ահազանգ # 11

Download

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասնյոթերորդ փաթեթ

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունները մեղմացման նպատակով աջակցություն է տրամադրում ՀՀ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ և հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված տնտեսավարողներին։

Ավելին՝ հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասնութերորդ փաթեթ

ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման  18-րդ միջոցառման փաթեթը։

Միջոցառման նպաատակն է Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողներին օժանդակություն տրամադրելու միջոցով նպաստել արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը։ Շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները, որոոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում ունեցել են 2-100 վարձու աշխատող, պայմանով, որ նշված ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը չի գերազանցել 5 տոկոսը։ Օժանդակությունը տրամադրվելու է միանվագ դրամաշնորհի ձևով։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ ալկոհոլային խմիչքների գովազդման կարգում

Առաջարկվում է արգելել տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ինչպես ցանկացած այլ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքում է։

Օրենսդրական փոփոխությունը ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով՝ քննարկման:

Ավելին՝ հղումով